Ոչ մեկը՝ լինի բժիշկ, թե հարազատ, ավելի գթասիրտ չէ, քան Աստված
Վերջերս «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր «Հայաստանում էֆթանազիան անհրաժեշտ է օրինականացնել» հոդվածը, որի հեղինակը ակտիվ էֆթանազիայի ջերմ պաշտպաններից է:
Հոդվածի հեղինակը, ակնկալելով բանավեճ, հենց սկզբից սահմանափակում է բանավեճի շրջագիծը՝ դրանից դուրս թողնելով «Կյանքն Աստծո շնորհն է» բովանդակությամբ առարկությունները: Մինչդեռ անհասկանալի է,
թե ինչպես կարող ենք խոսել կյանքի ու մահվան խնդիրներից՝ չանդրադառնալով կյանքի իրական ու խորքային իմաստին ու նպատակին, որոնց ընկալումից էլ կախված է նման կարեւոր հարցերի վճռումը: Մի՞թե մենք բարոյապես պատասխանատու չենք Աստծո առջեւ, ով մեզ կյանք է տվել, կամ ինչպե՞ս կարելի է օգտագործել մեր ազատությունը կյանքի ու մահվան խնդիրներում, մի բան, որ մարդուն երբեք վերապահված չի եղել իմանալու եւ տնօրինելու: